Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Զինտեխնիկայի ամեն մի շարժ մենք չպետք է սկսենք ցույց տալ որպես հարձակման փորձ. Դավիթ Բաբայան

analitik.am

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի շտապում առաջնագծում հակառակորդի զինուժի ակտիվ տեղաշարժերը և կուտակումները գնահատել որպես նոր հարձակման փորձ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը, անդրադառնալով ԼՂՀ ՊՆ տարածած հայտարարությանը, ասաց, որ հակառակորդի զինուժի տեղաշարժեր ու կուտակումներ հաճախ են լինում, ինչը գտնվում է պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերահսկողության տակ:

«Զինտեխնիկայի ամեն մի շարժ, երբ մեքենայով կամ մոտոցիկլետով այս կամ այն կողմ են գնում, մենք չպետք է սկսենք ցույց տալ որպես հարձակման փորձ: Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բաներ կան»,- նշեց Բաբայանը: Նա նաև փոխանցեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է:

Նույն շարքից