Մամուլի տեսություն 

«Ժողովուրդ». Հերթական գծուծը. որքան գումար է հանգանակել Լոքյանն Արցախին օգնելու համար

analitik.am

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Արցախին օգնելու համար հանգանակել է 600 հազար դրամ: Նրա մեկամսյա աշխատավարձը հենց այդքան է:

Նկատենք, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ իր ներկայիս պաշտոնն ստանձնելիս, Լոքյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության շինություն: Նրա դրամական միջոցները նախարար դառնալու պահին կազմել են 4 հազար դոլար և 2 հազար եվրո:

Սակայն նրա հիմնական ունեցվածքը նրա բաժնեմասերն են, որոնք ներդրված են երեք ձեռնարկություններում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 142 մլն 70 հազար դրամ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից