Միջազգային Քաղաքականություն 

Պենտագոնի ղեկավարը ռուսական ռազմական ինքնաթիռների պահվածքը «վտանգավոր» է անվանել

analitik.am

ԱՄՆ-ը կարծում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռների գործողությունները վտանգավոր են ամերիկյան ռազմական ինքնաթիռների եւ նավերի հանդեպ, հայտնել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը: Նրա խոսքերը մեջբերում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կայքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դա ոչ պրոֆեսիոնալ է եւ վտանգավոր, որովհետեւ մեր եւ մեր գործընկերների ուժերը պաշտպանվելու անձեռնմխելի իրավունք ունեն: Այդ պատճառով նման ոչ պրոֆեսիոնալ գործողությունները իրերի վտանգավոր դրություն են ստեղծում», — հայտնել է Քարտերը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի ղեկավար Ջոն Ռիչարդսոնն ասել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռները, իր կարծիքով, միջադեպեր չեն սադրում, այլ ընդամենը  «ազդանշան են ուղարկում» այն մասին, որ տեսնում են ամերիկյան զինվորականներին Բալթիկ ծովում:  Սակայն, նրա խոսքով, ռուսական ինքնաթիռների զորախաղերի հետեւանքով կարող է «մարտական թյուրիմացություն» առաջանալ, որը հղի է միջադեպով:

Անցած շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը մի քանի անգամ բողոքել էր Բալթիկ ծովի միջազգային ջրերում գտնվող ամերիկյան նավերից եւ ինքնաթիռներից ոչ հեռո ռուսաստանցի օդաչուների պահվածքից: Մասնավորապես, Պենտագոնը հայտնել է ռուսական Սու-27-ի կողմից ամերիկյան RC-135-ի  «ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ» գրավման մասին: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ ռուսական ինքնաթիռները միշտ թռչում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին համապատասխան:

Նույն շարքից