Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Կառավարությունը կքննարկի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը

analitik.am

ՀՀ կառավարությունը կքննարկի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Հրանտ Բագրատյանը:

Նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում:

Նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները:

Օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նույն շարքից