Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Գեներալ Մանվել Գրիգորյանը կոչ-խնդրանքով դիմել է կամավորականներին (տեսանյութ)

analitik.am

ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը առաջնագծում գտնվող կամավորականների մոտ ելույթ է ունեցել եւ կոչ-խնդրանքով դիմել նրանց:

Նա, նախ, ասել է, որ 2 օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Ղարաբաղի ընկերներից մեկի` Մարտակերտի վարչակազմի ղեկավար, գեներալ Վլադիկ Խաչատրյանի հետ, ասում էր` մեր սխալն էն է եղել, որ մենք 94 թվին կանգնել ենք, դա մեր բոլորիս սխալն է եղել, որ մենք 94 թվին կանգնել ենք:

Մանվել Գրիգորյանը կամավորականներին ասել է, որ եթե հիմա հայկական կողմն ասի`Արցախը տալիս ենք ձեզ, վաղը Զանգեզուրն են ուզելու, մյուս օրը՝ Արարատը, էն մյուս օրը՝ Երեւանը…

«Խնդրանքս ինչի մեջ է` ես ուղղակի խնդրում եմ ձեզ, մենք պիտի պահենք մեր երեխեքին, թոռներին, էսօր ամեն զինվորի մեռնելուց մենք հետները մեռնում ենք, նորից սաղանում ենք, էսօր հլա որ ի վիճակի ենք մենք զենք էլ բռնել, ամենավերջում ուրիշ բան չէ, գոնե քարերը կշարենք, մեծ ու պուճուր: Ասելիքս էն ա` փորձվում ա, ամեն ինչ արվում ա, դաժե էսօր պետությունը նստել է, որ ձեր ստատուսը որոշի` ինչ ստատուս տան, ստեղ գտնվողների խնդիրները լուծեն, փորձում են, ամեն ինչ փորձում են անել, որ ձեւը գտնեն:

Ուղղակի խնդրում եմ` բոլորս մեկս մեկի հանդեպ հարգանքով, հարգենք էս հողը էս ջուրը, էս ժողովրդին ու ստեղ ծառայող զինվորին, սպային: Մենք այսօր եկել ենք մեր զինվորին, սպային մեր հայոց բանակի կողքին կանգնելու, էն բանակի, որ մենք ինքներս ենք սարքել: Եթե մի տեղ ծուռ բան էլ կա, ուրեմն մենք էն ժամանակ լավ չենք դրել, ծուռ ա եղել, պատը շարելուց ծուռ ենք շարել, մի հատ էլ եկեք օգնենք, անենք: Իմ համար հպարտանալու է, որ մենք էսօր ստեղ նորից իրար հետ էս շարքում ենք, իմ համար հպարտալի ա, որ ես ձեր հետ եմ»,- ասել է Մանվել Գրիգորյանը:

Նույն շարքից