Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի մեջլիսում ընդունվել է քուրդ պատգամավորներին անձեռնամխելիությունից զրկելու օրինագիծը

analitik.am

Թուրքիայի խորհրդարանում 3 կուսակցությունները դավադրաբար կողմ են քվեարկել իրենց քուրդ գործընկերներին անձեռնմխելությունից զրկելու օրինագծին։

Թուրքական Demokrathaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում եռօրյա ծեծկռտուքներից հետո քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորները լքել են խորհրդարանի դահլիճը, որից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների առաջարկած օրինագծին կողմ են քվեարկել նաև ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունները։

Նշենք, որ քուրդ պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու պատճառը խորհրդարանում նրանց թվի նվազեցումն ու նրանց դերակատարության նվազեցում է։

Քուրդ պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու հրահանգը տվել է նախագահ Էրդողանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, թե Թուրքիայի մեջլիսում ծեծկռտուք է. հարձակվել են HDP-ի հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա:

Նույն շարքից