Իրավական Հասարակություն 

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են

analitik.am

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2015 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում հարուցվել է 216 քրեական գործ, որոնցից 75-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում հարուցված 216 քրեական գործերից՝

- 42-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված),

- 41-ը՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության (ՀՀ  քրեական օրենսգրքի  375-րդ հոդված),

-  26-ը՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդված),

- 26-ը՝ պաշտոնեական կեղծիքի (ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված),

- 21-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացման կամ վատնման (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի. 2-րդ մասի 1-ին կետ),

- 12-ը՝  պաշտոնեական դիրքն օգտագործելով  յուրացման կամ վատնման, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մաս),

- 9-ը՝ կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված),

- 7-ը՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդված) և այլն:

2015թվ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 91 քրեական գործ՝ 187 անձի վերաբերյալ, որոնցից 41-ը՝ 103 անձի վերաբերյալ, քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

Նույն շարքից