Իրավական Հասարակություն 

Հայաստանի օմբուդսմենը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ՄԱԿ-ի հետ

analitik.am

Հայաստանի օմբուդսմենը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ՄԱԿ-ի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ  աշխատանքային հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդմանը վերաբերող հարցեր: Քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:

Բուզետտոն պատրաստակամություն է հայտնել երկկողմ համագործակցության շրջանակում իրականացնել համատեղ ծրագրեր:

Արման Թաթոյանը, ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման և զարգացման գործում Միավորված ազգերի կազմակերպության, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի դերը, հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:

Նույն շարքից