Իրավական Հասարակություն Պատահարներ 

Այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում լարված վիճակ է. ահազանգում են դատապարտյալները

analitik.am

Քիչ առաջ ArmLur.am-ին ահազանգել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ից և հայտնել, որ ՔԿՀ-ում լարված վիճակ է: Անազատության մեջ գտնվող մարդիկ փոխանցել են, որ դատապարտյալներից մեկը բղավել է, թե «ախպեր բունտ արեք, սպանում են»:

Թե ինչի հետ է կապված այս միջադեպը, ինչն է եղել պատճառը մեր զրուցակիցները դժվարացան պատասխանել՝ նշելով միայն, որ ՔԿՀ-ում մեծ աղմուկ է բարձրացել: ArmLur.am-ը փորձել է պարզաբանում ստանալ ՔԿ վարչությունից, որտեղից էլ հայտնել են, որ կփորձեն հասկանալ՝ ինչ է իրականում տեղի ունեցել և կհայտնեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ևս նույն քրեակատարողական հիմնարկում նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել:

Նույն շարքից