Իրավական 

ԱՆ պարզաբանումը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի միջադեպի մասին

analitik.am

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարզաբանել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մայիսի 3-ին իրականացված գործողությունները։ Պարզաբանման մեջ նշված է.

«Այսօր զանգվածային լրատվության էլեկտրոնային մի շարք միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե իբր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձանց կատարած գործողությունների արդյունքում դատապարտյալները, ի նշան բողոքի, «բունտ» են արել, և քրեակատարողական հիմնարկում խառնաշփոթ իրավիճակ է տիրում:

Վերոբերյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից հիմնարկի խցերից մեկում ժամը 16:10-ի սահմաններում իրականացվել են քննչական գործողություններ, որոնք առաջացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչին անմիջապես արձագանքել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, և միջադեպը հարթվել է»:

Նույն շարքից