IT Հասարակություն 

Facebook-ը փորձարկում է ավտոմատ անհետացող հաղորդագրությունների գործառույթը

analitik.am

Facebook սոցցանցը փորձարկում է հաղորդագրությունների ինքնաոչնչացման նոր գործառույթը, հաղորդում է Tech Insider-ը։

 

Նման գործառույթ գոյություն ունի Snapchat մեսենջերում։

 

Սոցցանցն անհետացող հաղորդագրությունների գործառույթը Ֆրանսիայում փորձարկում է 2015 թվականի նոյեմբերից։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Facebook-ն ընդլայնել է լսարանը, որը փորձարկում է նոր գործառույթը։

 

Կարգավորումներում կհայտնվի կետ, համաձայն որի հաղորդագրությունները հնարավոր է ավտոմատ ոչնչացնել 1 րոպեից, 15 րոպեից, 1 ժամից, 4 ժամից կամ մեկ օրից։

Նույն շարքից