Հաքերներն ավելի քան 500 մլն ռուբլի են գողացել Ռուսաստանի կենտրոնական բանկի հաշվից

Հաքերներն ավելի քան 500 մլն ռուբլի են գողացել Ռուսաստանի կենտրոնական բանկի հաշվից

Հաքերները 508,67 միլիոն ռուբլի են գողացել Ռուսաստանի կենտրոնական բանկում Ռուսական միջազգային բանկի թղթակցային հաշվից: Այդ մասին հաղորդվում է ֆինանսական հաշվետվողականության միջազգային ստանդարտների վերաբերյալ բանկի զեկույցում:

Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի կեսին: Գումարները հանվել են չթույլատրված հասանելիության հետևանքով, գրում է gazeta.ru-ն։

Ավելի ուշ «Խարդախություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել:

Նշվում է, որ բանկին հաջողվել է 336 միլիոն ռուբլին վերադարձնել:

Интерфакс-ի տվյալներով՝ Ռուսական միջազգային բանկն առաջին ռուսական բանկն է, որ հրապարակայնորեն հայտնել է այն մասին, որ հանցագործներին հաջողվել է միջոցներ գողանալ Կենտրոնական բանկում իր հաշվից: