Բլոգ 

Բեյոնսեի նոր ալբոմն Ադելին «զրկել» է խոսելու կարողությունից

analitik.am

Ամերիկյան հայտնի երգչուհի Բեյոնսեի նոր Lemonade ալբոմն այնքան է տպավորել բրիտանացի երգչուհի Ադելին, որ վերջինս այդ մասին հրապարակայնորեն հայտարարել է Instagram-ում։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, բրիտանուհին իր էջում հրապարակել է մի լուսանկար, որում ինքն աչքերը փակ բռնել է Բեյոնսեի դեմքը պատկերող պաստառը։

 

Ադելը նշել է, որ Lemonade-ի վերաբերյալ իր արձագանքն ամենևին էլ ուշացած չէ։ «Ես պարզապես զրկվել էի խոսելու կարողությունից»,-անկեղծորեն ասել է Ադելը։

 

Նա նաև ասել է, որ Բեյոնսեն իրեն ամենից շատ ոգեշնչող մարդն է, ում տաղանդն ու գեղեցկությունը քննարկման ենթակա չեն։

 

«Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ, որ Բեյոնսեն կա»,-գրել է Ադելը։

Նույն շարքից