Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 3 մլրդ 875 մլն 367 հազար...

Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 3 մլրդ 875 մլն 367 հազար 924 դրամ

Արցախի Հանրապետության կառավարության կողմիցբացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 3-ը ժամանակահատվածում 5 հազար 115 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3 մլրդ 875 մլն 367 հազար 924 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 3-ին՝ 19 մլն 746 հազար 980 դրամ՝փոխանցված 65 անձանց կողմից: Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավ արությանտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակիմարտունակության հետագա ամրապնդմանը:

Կառավարությունը,Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:

Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է VISA, Master Card, ArCA քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը՝ ստորև.

http://minfin-nkr.am/?section=payameria/index

Բացի դրանից, նշված հատուկ հաշվեհամարին հնարավոր է գումար փոխանցել նաև Telcell ընկերության տերմինալներով՝ մուտք գործելով «Արցախը ես եմ» պատուհան: Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝

Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ, Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան,

SWIFT` ARTSAM22,

Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

Հաշվեհամարները՝

ՀՀ դրամ՝ 22300612211100,

ԱՄՆ դոլար՝ 22300110153200,

Եվրո՝ 22300200153300,

ՌԴ ռուբլի՝ 22300400153100:

Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև Արցախի ֆինանսների նախարարության կայքում՝ ՝ http://minfin-nkr.am»։