Հայաստան Քաղաքականություն 

Ամերիկահայ համայնքի առաջնորդները հանդիպել են դեսպան Ուորլիքին` պահանջելով հակազդել ադրբեջանական ագրեսիային

analitik.am

Հայ հեղափոխական դաշնակցության ԱՄՆ Արևելյան և արևմտյան կենտրոնական կոմիտեների նախագահներ Հայկ Օշականը  և Տարոն Տեր-Խաչատուրյանը, Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համբարյանի և ԱՀԴՀ-ի Կառավարության կապերի հետ բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանը հանդիպում են անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:

 

Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, հանդիպման կենտրոնական թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ապրիլի 2-ին իրականացրած խոշորագույն ռազմական հարձակումն է եղել:
Ամերիկահայ համայնքի առաջնորդները պահանջել են ամերիկյան կողմից դատապարտել Բաքվի ագրեսիան, վայրագություններն ու նոր պատերազմի սպառնալիքները: Նրանք պահանջել են նաև «Լիհիի օրենքի» շրջանակներում մարդու իրավունքների խախտման հետաքննություն իրականացնել` հաշվի առնելով ադրբեջանական կողմի հարձակումները Արցախի քաղաքացիների և զինծառայողների նկատմամբ:
Ամերիկահայ ղեկավարներն իրենց հիասթափությունն են հայտնել ԱՄՆ կառավարության կողմի` Ռոյս-Էնգելի առաջարկների իրագործման հարցում Ադրբեջանի խոչընդոտը հաղթահարելու  անկարողության առթիվ: Ռոյս-Էնգելի առաջարկները նախատեսում են  կանխել դիպուկահարների, ծանր ռազմական տեխնիկայի, ԵԱՀԿ դիտորդների և հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով լոկատորների տեղակայումը:

Նույն շարքից