Առողջապահություն Հասարակություն 

Կալիֆորնիայի նահանգապետը մեծացրել է տարիքը, որից սկսած նահանգում կարող են պաշտոնապես ծխախոտ գնել

analitik.am

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը մեծացրել է տարիքը, որից սկսած նահանգում կարող են պաշտոնապես ծխախոտ գնել, ինչպես նաև նիկոտինով մաստակ և էլեկտրոնային ծխախոտի հեղուկ:  Interfax-ը գրում է, որ այդ տարիքը 18-ից դարձրել են 21:

Դրա հետ մեկտեղ Բրաունը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք նույնպես պետք է սահմանափակեն ծխախոտի սպառումը: Այդպիսով նահանգում պետք է ընդլայնվի այն տարածքների թիվը, որտեղ արգելվում է ծխելը: Բացի այդ, նա բարձրացրել է նաև ծխախոտային արտադրանքի վաճառքից հարկերից չափը:

Աղբյուրը գրում է, որ ամերիկայն առաջին նահանգը, որը խստացրել է ծխախոտի վաճառքի տարիքային շեմը Հավայի նահանգն է եղել:

Նույն շարքից