Հասարակություն 

Մահացել է Charlie Hebdo-ի ծաղրանկարիչը

analitik.am

Ֆրանսիայում մահացել է Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նախկին ծաղրանկարիչ Մորիս Սինեն: Նա 87 տարեկան էր,- տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Le Figaro-ին:

Սինեն մահացել է մայիսի 4-ի գիշերը հիվանդանոցում, որտեղ 5-րդ անգամ էր վիրահատվել:

Ծաղրանկարիչը իր կարիերան սկսել էր 1952 թվականին: Վերջին տարիներին նա չէր համագործակցում Charlie Hebdo-ի հետ: Ըստ աղբյուրի, Սինեն հայտնի է եղել իր արմատական քաղաքացիական դիրքորոշմամբ:

Նույն շարքից