Մամուլի տեսություն 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ գեներալ Սեյրան Սարոյանի ազգականների՞ց Է. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՔԾ–ից հայտնում են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Ստեփանյանին այսօրվա դրությամբ մեղադրանք չի առաջադրվել։ Նա, ինչպես ՔԿՀ համակարգում շատերը, նախկին ոստիկան Է, ՆԳ նախկին նախարար Հայկ Հարությունյանի կադրերից, որին Արտյոմիչն իր հետ տարավ ՔԿՀ, երբ վարչության պետ Էր աշխատում։ Նա նաև գեներալ Սեյրան Սարոյանի ազգականներից Է։ Մեր տեղեկություններով, նա ցուցմունք տալուց հրաժարվել Է։ Ռուբիկ Ստեփանյանը ՔԿՀ պետ Է նշանակվել 2014-ին, և նրա օրոք համակարգում մի քանի անգամ ստուգումներ են եղել։ Նրա դեմ դժգոհությունը վաղուց Էր կուտակվել, դեռևս այն ժամանակ, երբ բերդի պատերի մոտ սպանվեցին Երրորդմասցի Լյովիկն ու նրա ընկերները։ Այն ժամանակ ծառայողական քննություն նշանակվեց, բայց Ստեփանյանը մնաց իր պաշտոնին։

ՀԳ. Մեր տեղեկություններով, ազատազրկված անձանցից շատերը տարբեր կալանավայրերում դիմումներ են գրել ՝ պահանջելով թույլ տալ իրենց մեկնել ԼՂՀ, մասնակցելու ռազմական գործողություններին։ Դիմումատուների թվում թե նախկին ազատամարտիկներ են, որոնք, ինչպես հայտնի Է, ՔԿՀ-ներում շատ են, թե պատերազմից հեռու մարդիկ, որոնք գտնում են, որ այսկերպ իրենց կյանքն ավելի օգտակար կլինի թե իրենց, թե հայրենիքի համար»,–գրում է թերթը։

Առտավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից