Մամուլի տեսություն 

Վարդան Օսկանյանն առանձնապես ոգևորված չի եղել կուսակցություն բացելու հեռանկարով. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Վարդան Օսկանյանն առանձնապես ոգևորված չի եղել կուսակցություն բացելու հեռանկարով, թեև ֆինանսական խնդիրներ չեն եղել։ Ավելին, բավականին ապահովված է կուսակցությանն այդ առումով, չնայած գլխավոր մոդերատորն ասել է. «Սկսեք, արդյունք ցույց տվեք, որպեսզի ներդրումներն արվեն, օդի մեջ հո չե՞նք կարող դնել այդ փողերը, գնան-կորչեն»։ Ընդ որում, գումարային այն «տրցակը», որ կհատկացվի «Համախմբում» կուսակցությանը, բավականին ներշնչող Է, և, ինչպես ասաց իշխանական մեր բարձրաստիճան աղբյուրը, նման փողերի դեպքում Օսկանյանի կուսակցությունն իսկապես կարող Է ինչ-որ բանի հասնել. «Մնում Է՝ Վարդան Մինասիչը դուրս գա իր իսկ ասածի «տակից». այն Է՝ կեղծիքներ չպետք է լինեն, իսկ թե ինչպես է նա այդ փողերը ծախսելու և ինչի վրա, կերևա ընթացքում։ Հուսամ՝ ձայներ չեն գնվի դրանցով»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից