Հասարակություն 

Չինաստանում լույս աշխարհ է եկել 2016-ի առաջին պանդան

analitik.am

Այսօր առավոտյան Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում 2016 թվականի առաջին պանդան է լույս աշխարհ եկել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Պանդան լույս աշխարհ է եկել Չենդու քաղաքում, որտեղ գտնվում է պանդաների արգելոցում։ Թե ինչպես են անվանել փոքրիկին՝ չի հաղորդվում։ Բամբուկային արջերը կաթնասուն են, որոնց հայրենիքը կենտրոնական Չինաստանն է։ Կենդանիները անհետացող տեսակ են և գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո։

Բացի դրանից՝ պանդան Չինաստանի խորհրդանիշ է և հատուկ տեղ է զբաղեցնում Պեկինի դիվանագիտության մեջ։ Այդ կենդանիների ուղարկումը տարբեր երկրներ արդեն դարձել է ավանդույթ, որը հաճախ անվանում են «պանդաների դիվանագիտություն»։

Նույն շարքից