IT 

Օգտատերերը Facebook-ին դատի են տվել կենսաչափական տվյալների հավաքման համար

analitik.am

Facebook սոցցանցի օգտատերերը ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել կենսաչափական տվյալների «անօրինական» հավաքման համար: Այս մասին գրում է Reuters-ը:

ԱՄՆ Իլինոյս նահանգից հայցվորները պնդում են, որ Facebook-ի դեմքերի ճանաչման գործառույթը, որը ենթադրում է «նշումներ» լուսանկարների վրա, անօրինական կերպով հավաքել ու պահպանել է կենսաչափական տվյալներ: Այդպիսով, ըստ նրանց, ընկերությունը խախտել է կենսաչափական տեղեկության գաղտնիության մասին նահանգի օրենքը (BIPA):

Ավելի ուշ կողմերը պայմանավորվել են գործը Կալիֆոռնիայի դատարան հանձնել: Facebook-ը միջնորդություն է ներկայացրել՝ պնդելով, որ օգտատերերը չեն կարող դատի մեջ մտնել այդ օրենքով, քանի որ օգտատիրական համաձայնագիրը ենթադրում է դատի անցկացում Կալիֆոռնիայում և կալիֆոռնիական օրենքով, և որ BIPA-ն չի զբաղվում «նշումների» հարցերով: Սակայն Կալիֆոռնիայի դատարանի դատավորը համարել է, որ BIPA-ի հետ կապված գործը կարող է քննվել իր նահանգում, և մերժել է միջնորդությունը:

Նույն շարքից