Գիտություն 

Սպիտակ տանը անհանգստացրել է արհեստական ինտելեկտը

analitik.am

ԱՄՆ նախագահի վարչակազմը հրապարակել է զեկույց, որում քննարկում է աստիճանաբար ավելի ու ավելի ավտոմատացված աշխարհին անցման խնդիրը: Այս մասին գրում է TheNextWeb-ը:

Զեկույցում նշվում է, որ շատ ոլորտներում մարդու մասնակցությունը փոխարինվում է ալգորիթմական համակարգերի աշխատանքով:

«Երբ համակարգչի կողմից ղեկավարվող համակարգերը գնալով ավելի են տարածվում, և մենք գնալով ավելի շատ ենք ապավինում դրանց, պետք է ուշադրություն դարձնենք համակարգի միտումնավոր և անուղղակի սխալների հնարավոր ի հայտ գալուն, որոնք կարող են տվյալների կամ ալգորիթմների վնասման հետևանք լինել»,- ասվում է վարչակազմի փաստաթղթում:

Զեկույցում բարձրացվում է նաև բոլոր ալգորիթմական համակարգերի թափանցիկության հարցը, որոնք քաղաքացիներին ապահովում են այս կամ այն ծառայությունների տրամադրումը: Առանձնակի ուշադրություն է հատկացվում սոցիալական հարցին, երբ աշխատանքի ենթադրյալ խափանման պատճառով կարող է մերժվել մարդուն վարկի տրամադրումը կամ ընդունվելը քոլեջ:

Վարչակազմն առաջարկում է էթիկական հիմք մշակել արհեստական ինտելեկտի այդպիսի համակարգերի ստեղծման համար՝ սխալից խուսափելու և այն ավելի անկախ դարձնելու համար:

Նույն շարքից