Միջազգային 

Հռոմի պապը Կառլոս Մեծի մրցանակ է ստացել Եվրոպայի միավորման գործում ներդրման համար

analitik.am

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եվրոպական համբավավոր պարգև է ստացել` Կառլոս Մեծի անվան մրցանակ, որը եվրոպական հնագույն մրցանակն է Եվրոպայի միավորման գործում ներդրման համար:

Պապը մրցանակի է արժանացել «չափազանց մեծ ներդրման, խաղաղությանը, փոխըմբռնմանը և գթասրտությանը նվիրվածության համար», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը, որն ուրբաթ տեղի է ունենում Վատիկանում, մասնակցել են Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ   VI-ը, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Արարողության առաջին հեռարձակումը իրականացվում է Վատիկանի պաշտոնական կայքում:

Մրցանակը հանձնվում է ամեն տարի` 1950-ից ի վեր, մարդկանց և կազմակերպությունների, մրցանակակիրները պատվոգիր եւ շքանշան են ստանում: Պարգեւը անվանվել է Կարոլինգների կայսրության հիմնադիր Կառլոս Մեծի պատվին, որի նստավայրը Աաահենն էր: Սովորաբար հանդիսավոր արարողությունն ընթանում է Համբարձման քրիստոնեական տոնին` Աահենի քաղաքապետարանի թագադրման սրահում, սակայն այս անգամ որոշվել է մրցանակը հանձնել Վատիկանի Առաքելական դղյակում:

Նույն շարքից