Նոր պաղպաղակ՝ Օբաման փայտիկի վրա

Նոր պաղպաղակ՝ Օբաման փայտիկի վրա

Ռուսաստանում դուրս է եկել պաղպաղակի նոր տեսակ, որն ԱՄՆ նախագահի պատվին կոչվել է ՝ «Օբամկա» , հաղորդում է «Челнинские известия»-ն:

Պաղպաղակն արտադրած գործարանի տնօրենը պարզաբանել է, որ իրենց պարզապես դուր է եկել այդ անվանումը: Նրա խոսքով՝ քաղաքականացված անձինք գուցե սրանում փնտրեն քաղաքական կոնտեքստ, սակայն պաղպաղակի դիզայներները ոգեշնչվել են «Չունգա-Չանգա» սովետական հայտնի մուլտֆիլմով:

Թաթարստանի բնակիչներըն, իրենց հերթին, առաջարկել են ստեղծել կրեմ-բրյուլե կաթնային շոկոլադով և անվանել այն «Էրդոգանկա», ինչպես նաև սպիտակ սառույց սպիտակ շոկոլադում՝ «Մերկելկա անունով»: