Հունաստանում՝ փախստականների ճամբարում, առաջին անգամ հարսանիք է տեղի ունեցել

Հունաստանում՝ փախստականների ճամբարում, առաջին անգամ հարսանիք է տեղի ունեցել

Հունաստանի Իդոմենի կղզում՝ փախստանների ճամբարում, առաջին անգամ հարսանիք է տեղի ունեցել. ամուսնացել է սիրիացի մի զույգ, գրում է Daily Mail-ը։

Արարողությունը տեղի է ունեցել վրաներից մեկում։ Հարսանիքն օգնել էին կազմակերպել ճամբարի աշխատակիցները։ Նրանք նորապսակներին տորթ են նվիրել։

Ամուսինը պատմել է, որ ինքը հույս ուներ ամուսնանալ և նոր կյանք սկսել Գերմանիայում, սակայն չէր պատկերացնում, որ հարսանիքը Հունաստանում կլինի։ Զույգը 6 շաբաթ մնալու է կղզում, և նրանք որոշել են, որ չեն ուզում այլեւս սպասել, գրում է թերթը։