Սպորտ 

Ալեգրին նոր պայմանագիր կկնքի «Յուվենթուս»-ի հետ

analitik.am

Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին այսօր կերկարաձգի պայմանագրի ժամկետը թիմի հետ՝ հաղորդում է «Sky Sport Italia»-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 48-ամյա մասնագետի ու թիմի նոր պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2018 թվականի ամառ: Ալեգրին տարեկան կստանա 5 միլիոն եվրո աշխատավարձ:

Ալեգրին թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնել է 2014 թվականին, որից հետո «Յուվե»-ն երկու անգամ դարձել է Ա Սերիայի հաղթող:

Նույն շարքից