Ռիհաննան ու Դրեյկն արդեն մի քանի ամիս գաղտնի հանդիպում են 〈լուսանկարներ և...

    Ռիհաննան ու Դրեյկն արդեն մի քանի ամիս գաղտնի հանդիպում են 〈լուսանկարներ և տեսանյութ〉

    Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ այն ժամանակից ի վեր, երբ Ռիհաննան ու Դրեյկը անցած ձմեռ ներկայացրեցին Work համատեղ թրեքը, իսկ հետո նաև դրա բավական էրոտիկ տեսահոլովակը, չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ հանրաճանաչ անձանց սիրավեպը բորբոքվել է նոր ուժով:

    Այժմ այդ տեղեկատվությունը հաստատում է աստղային շրջապատին մոտ կանգնած մի անձնավորություն, ում անունը չի հաղորդվում: Նրա խոսքով՝ Ռիհաննան ու նրա նախկին ընկերը գաղտնի հանդիպում են արդեն մի քանի ամիս:

    Աղբյուրը հայտարարել է, որ նրանք դա թաքցնում են, որովհետև այս անգամ ցանկանում են ամեն ինչ ճիշտ անել և իրենց հարաբերությունները չդարձնել հանրային քննարկման առարկա:

    Ռիհաննան ու Դրեյկը հանդիպել են այն բանից հետո, երբ 2010 թվականին երգչուհին բաժանվեց բեյսբոլիստ Մեթ Քեմփից:

    Рианна и Дрейк

    Рианна и Дрейк