Սպորտ 

9 տարի դադարից հետո «Լիվերպուլ»-ը կրկին եվրագավաթի եզրափակիչում է

analitik.am

Անգլիական «Լիվերպուլ»-ը, Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում 3:0 հաշվով(ընդհանուր՝ 4:1) առավելության հասնելով «Վիլյառեալ»-ի նկատմամբ, նվաճեց խաղարկության եզրափակիչի ուղեգիր:

Նախորդ անգամ «մերսիսայդցիներ»-ը եվրագավաթի եզրափակիչ էին դուրս եկել 2006/2007թթ. մրցաշրջանում, երբ Չեմպիոնների լիգայի բաղձալի տիտղոսի համար պայքարում էին իտալական «Միլան»-ի հետ: Այդ հանդիպումն ավարտվեց միլանցիների՝ 1:2 հաշվով հաղթանակով:

9 տարի դադարից հետո «Լիվերպուլ»-ը կրկին կպայքարի եվրագավաթի համար, բայց այս անգամ ոչ թե եվրոպական ակումբային խոշորագույն մրցաշարում, այլ Եվրոպա լիգայում:

Նույն շարքից