Սպորտ 

Յուրի Վարդանյանի որդին ԱՄՆ-ում կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

analitik.am

Նորայր Վարդանյանը մայիսի 8-ին Սոլթ Լեյք Սիթիում կմասնակցի ԱՄՆ-ի առաջնությանն ու օլիմպիական վարկանիշային մրցաշարին եւ կպայքարի 94 կգ քաշային կարգում Ռիո-2016-ի ուղեգրի համար։

Նորայր Վարդանյանին են պատկանում ԱՄՆ-ի ռեկորդները 94 կգ քաշային կարգի երկամարտում (373 կգ) եւ պոկում վարժությունում (171 կգ)։

«Ես որոշեցի վերադառնալ ԱՄՆ, քանի որ ամերիկացի եմ։ Ես մեծացել եմ ԱՄՆ-ում, կենսակերպս ամերիկյան է, հագնվում եմ ամերիկացու նման, լսում եմ ամերիկյան երաժշտություն, դիտում եմ ամերիկյան ֆիլմեր։ Ես սիրում եմ այն փաստը, որ հայ եմ, ինձ սխալ չհասկանաք։ Բայց ես ցանկանում եմ ապրել ԱՄՆ-ում, ցանկանում եմ, որ երեխաներս լինեն ամերիկացի, ունենան ամերիկյան կենսակերպ եւ հնարավորություններ»,- Նորայր Վարդանյանի խոսքը մեջբերում է teamusa-ը։

Մայիսի 15-ին Նորայր Վարդանյանը կդառնա 29 տարեկան։ Նա ԱՄՆ-ի քաղաքացի է 2003-ից։

Հիշեցնենք, որ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում Նորայր Վարդանյանը ներկայացրեց Հայաստանը՝ գրավելով 11-րդ տեղ։ Հայաստանի սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանն այժմ Հայաստանի դեսպանն է Վրաստանում։

Նույն շարքից