IT 

Microsoft-ը Paint-ի մասշտաբային թարմացում է նախապատրաստում

analitik.am

Microsoft ընկերությունը Windows-ում ամենահին հավելվածներից մեկի` Paint-ի  մասշտաբային թարմացում է նախապատրաստում, հայտնում է Gazeta-ն`  վկայակոչելով    Mspoweruser-ին:

Թվիթերի օգտատերերից մեկը` WalkingCat նիկով Windows Store-ում հայտնաբերել է  Newcastle հավելվածը: Էնտուզիաստը պարզել է, որ նախկինում այն  New Paint անվանումն է կրել: Պարզվել է, որ  Paint-ը ավանդականից լիովին տարբեր ձեւավորում կստանա եւ հանդես կգա  Windows-ի համար ունիվերսալ հավելվածի դերում:

Հայտնի չէ, թե արդյոք ստանդարտ խմբագիրը նոր գործառույթներ կունենա: Ակնկալվում է, որ նոր   Paint-ը կներկայացնեն միաժամանակ լայնամասշտաբ   Anniversary Update թարմացմամբ, որը սպասվում է ամռանը:

Նույն շարքից