Հասարակություն Պատահարներ 

Արամի փողոցում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա

analitik.am
Այսօր` մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Արամի 90 շենքի բակում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված վիճակում գտնվող Mercedes ML մակնիշի 31 ՕՏ 174 համարանիշի և Opel մակնիշի 34 ՏM 468 համարանիշի ավտոմեքենաների վրա:

Զոհեր և վիրավորներ չկան, սակայն ով է փոխհատուցելու քաղաքացիների վնասը` դրա պատասխանը օդում կախված է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության արձագանքման խումբը` Արայիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի ներկայացուցիչները:

Դեպքի մասին տեղեկացրել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին, ում կարգադրությամբ վարչական շրջանի կանաչապատման պատասխանատուները ժամանում են դեպքի վայր:
Մանրամասները՝ shamshyan.com-ում

Նույն շարքից