Հասարակություն 

Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում

analitik.am
Մայիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների ղեկավարները։ Հունան Պողոսյանը ներկայացրեց գործնական պարապմունքի օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք վերաբերում էին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին ու օպերատիվ տեղեկատվական քարտադարանի ձևավորմանը:
Զեկույցներով հանդես եկան համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ՝ անդրադառնալով խնդրո առարկա ոլորտների առանձնահատկություններին, աշխատաքի արդյունքներին ու թերացումներին։Ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մանրամասն քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Նույն շարքից