Հայաստան Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

analitik.am

Ադրբեջանական Trend գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Գերմանիա կատարած այցի ժամանակ իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության, միջազգային և այլ հարցեր:

Մամեդյարովը գերմանացի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է առաջնագծի վերջին լարվածության, Հայաստանի զինված ուժերի սադրանքների և հայկական կողմից ծանր հրետանիով քաղաքացիական բնակչության գնդակոծման մասին:

Նախարարը ավելացրել է, որ հակամարտության լուծման համար առաջին հերթին հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի բռնազավթված տարածքներից և սկսվի քաղաքական գործընթաց:

 

Նույն շարքից