Առողջապահություն Իրավական Հասարակություն 

35-ամյա հղի կնոջ մահվան դեպքի կապակցությամբ կկատարվի մասնագիտական վերլուծություն

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվեց օրեր առաջ մահացած 35-ամյա հղի կնոջ մահվան դեպքը, որին մասնակցում էին հղիությունը վարած և բուժօգնություն ցուցաբերած բոլոր բժշկական հաստատությունների ներկայացուցիչները:

Մասնագիտական քննարկման ժամանակ նշվեց, որ հղիի մոտ հայտնաբերվել է տարածուն (գեներացված) տուբերկուլոզ և տուբերկուլոզային մենինգոէնցեֆալիտ:

Նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարեց փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հղիի վարման և բուժօգնության հետ առնչվող բոլոր բժշկական հաստատություններից (8-րդ պոլիկնիկիա, «Վիտրոմեդ», «Սլավմեդ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն) պահանջել գրավոր բացատրություններ, ինչպես նաև ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ կատարել դեպքի մանրակրկիտ վերլուծություն և ներկայացնել արդյունքները:

Նույն շարքից