Հասարակություն 

Տավուշի մարզում չգործող մանկապարտեզի շենք է փլուզվել

analitik.am

Տավուշի մարզում չգործող մանկապարտեզի շենք է  փլուզվել: Մայիսի 14-ին, ժամը 10.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ մայիսի 13-ին` ժամը 22.30-ի սահմաններում, մասամբ փլուզվել է Տավուշի մարզի Այրում քաղաքի Աբովյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող չգործող մանկապարտեզի շենքը: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ չգործող մանկապարտեզի երկհարկանի շենքի 56 քմ հատվածն ամբողջությամբ փլուզվել է: Այն կառուցվել է 1961թվականին,  1988թ-ից համարվում է  վթարային:

 

Նույն շարքից