Հայաստան Քաղաքականություն 

Արտակ Զաքարյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է շփման գծի իրավիճակը

analitik.am

Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտի հետ:

Խորհրդարանականները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ խոսել է բանակցային գործընթացից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերող հարցեր:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտը նշել է, որ նախատեսում է կրկին գալ Հայաստան եւ փորձել օգտակար լինել՝ Հայաստանի խնդիրները Եվրոպական խորհրդարանում ավելի օբյեկտիվ ներկայացնելու համար:

Նույն շարքից