Բիզնես Տնտեսություն 

Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է, իսկ եվրոյինը՝ աճել

analitik.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է 478.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.36 դրամ (աճել է 0.80 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 693.36 դրամ (աճել է 6.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.41 դրամ (աճել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ 266.59 դրամ, ոսկի՝ 19,790.07 դրամ, պլատին՝ 16,284.57 դրամ։

Մայիսի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Նույն շարքից