Հասարակություն 

Բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 5 դեպք

analitik.am
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 9-ը:
Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 10, յուրացման` 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից