Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել. կա...

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել. կա 2 զոհ

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի 33 ՍD 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Տեղում աշխատում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գխավորությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում: