Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը ցավակցել է Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներին

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Փարիզից Կահիրե թռչող մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել:

Հանրապետության նախագահը ցավակցություն եւ զորակցություն է հայտնել Ֆրանսիայի եւ Եգիպտոսի նախագահներին, զոհվածների ընտանիքներին եւ երկու բարեկամ ժողովուրդներին, այս դժվարին պահը հաղթահարելու համար մաղթել համբերություն, ուժ եւ կորով:

Նույն շարքից