Հասարակություն 

Երևանի Ամերիկյան համալսարանի գրադարանից տարհանում են արել սուր հոտի պատճառով

analitik.am

Մայիսի 19-ին, ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող Ամերիկյան համալսարանի գրադարանում սուր հոտ է զգացվում, ուսանողները տարհանված են. անհրաժեշտ է օգնություն (շտապօգնության կարիք չկա):

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ քիմիկ-հետախույզ Ա. Ջալաթյանը:

Դեպքի վայրում է գտնվել Բնակչության պաշտպանության աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային քիմիական-կենսաբանական իրավիճակների մոնիթորինգի բաժնի պետ, փ/ծ գնդապետ Վ. Բագիյանը:

Գազաանալզատոր սարքի միջոցով իրականացվել է օդի բաղադրության ստուգում, որի արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Նույն շարքից