Պատահարներ 

Երևանցի 40-ամյա վարորդը՝ «շումախերական» վթարի հեղինակ

analitik.am

Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան քաղաքի Զավարյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 40-ամյա Դավիթ Ասլանյանը Չարենցի փողոցի 121 հասցեի դիմաց իր վարած Toyota մակնիշի 24 ՍՏ 946 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ա. Թևոսյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Խմածության աստիճանը եղել է 0,74 %:

Մանրամասները`  shamshyan.com-ում:

Նույն շարքից