Գլխավոր Քաղաքականություն 

Իշխանությունները չեն ցանկանում Մուկուչյանին տեսնել ԿԸՀ-ի նախագահ աթոռին. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով աշնանը սպասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի փոփոխություն։ Նոր Սահմանադրության պահանջով պետք է մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը կազմավորվի նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

ԿԸՀ նախագահն ու անդամները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով վեց տարի ժամկետով։ Մեր տեղեկություններով, իշխանություններն այս անգամ չեն ցանկանում առաջադրել ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից