Գլխավոր Տնտեսություն 

ՊԵԿ փոխնախագահը վստահեցնում է, որ միայն Սամվել Ալեքսանյանը չէ շաքարավազ ներկրում Հայաստան

analitik.am

Այսօր՝ մայիսի 23-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ ինքը նպատակահարմար է գտնում ծառայողական ավտոմեքենաների կրճատումը՝ նշելով, որ ավելորդ ծախսերից ազատվելու ճանապարհով հնարավոր կլինի ծախսերի տնտեսում կատարել. «Ուղղակի պետք է որոշել, թե ովքեր կարող են օգտվել ծառայողական մեքենաներից, ովքեր՝ ոչ»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է միայն հիմա արվում այդ ամենը, Ալավերդյանն ասաց, որ միշտ էլ խոսվել է ծախսերի կրճատման անհրաժեշտության մասին, իսկ հիմա դա անելու ժամանակն է:

Խոսելով մենաշնորհների մասին՝ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ կարդացել ու ծանոթ է կառավարության գործունեության ծրագրին, որի մեջ հստակ նշվում է մենաշնորհների դեմ պայքարի մասին:

Այն դիտարկմանը, որ Հայաստանում բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես շաքարավազի ներկրման դաշտում մենաշնորհ կա՝ Ալավերդյանը վստահեցրեց, որ արտադրական նպատակներով տասնյակ կազմակերպություններ շաքարավազ են ներմուծում Հայաստան. «Բոլոր այն մեծ ընկերությունները, որոնք քաղցրավենիք, կոնֆետ են արտադրում, իրենք են ներմուծում իրենց անհրաժեշտ շաքարավազը: Իսկ ինչ վերաբերում է մանրածախ վաճառքին, ապա այստեղ ավելի մեծ թվով ներմուծողներ կան: Մենաշնորհ լինելու-չլինելու հարցով պետք է զբաղվի համապաստախան հանձնաժողովը»:

Նույն շարքից