Գլխավոր Տնտեսություն 

Կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունավետ կլինի առանց համապատասխան պատիժների. Մանասերյան

analitik.am

Այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողներների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, խոսելով մենաշնորհների և կոռուպցիայի դեմ կառավարության հայտարարած պայքարի մասին, նշեց, որ դա հնարավոր չէ անել առանց հասարակության մասնակցության և համապաատասխան պատիժների:

Նրա խոսքերով, այս գործում լուրջ մասնակցությունն պետք է ունենա հատկապես փորձագիտական համայնքը, պետք է ստեղծել փորձագիտական խորհուրդներ և խստագույնս պատժել բոլոր կոռուպցիոներներին. «Եթե պատիժ չլինի, արդյունք չի լինելու։ Պորտաբույծների թիվը մեծ է կառավարությունում։ Անհրաժեշտ է հաշվետվություն պահանջել ցանկացած գործուղման համար, իսկ ովքեր իրենց տարբեր համաժողովներում պասիվ են պահում, պետք է հեռացվեն: Երիտասարդներին պետք է աշխատելու հնարավորություն տալ: Կադրային քաղաքականության մեջ լուրջ բացթողումներ կան Հայաստանում»:

Իր հերթին ասուլիսի մյուս բանախոսը՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյան, խոսելով ծառայողական մեքենաների կրճատման մասին, ասաց, որ Դանիայի խորհրդարանն օրինակ ունի մեկ ծառայողական ավտոմեքենա՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես կարելի է այսքան մեքենա պահել և դրանք ծառայեցնել պաշտոնյաների ընտանիքների անդամներին այստեղ-այնտեղ տանելուն:

Նույն շարքից