Մշակույթ 

Սելին Դիոնը արցունքն աչքերին Billboard մրցանակ է ստացել

analitik.am

Երգչուհի Սելին Դիոնը երգել է Queen խմբի The Show Must Go On հիթը և արցունքն աչքերին Billboard մրցանակ է ստացել, հայտնում է Mashable-ը:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լաս Վեգասում: Դիոնի համար սա հեռուստատեսությամբ հեռարձակվող առաջին ելույթն էր ամուսնու՝ Ռենե Անժելիլի և եղբոր՝ Դանիել Դիոնի՝ քաղցկեղից մահից հետո 2016 թ. սկզբին:

«Շատ եմ ցավում: Ներողություն եմ խնդրում արցունքների համար: Ես ուզում եմ ուժեղ լինել ընտանիքի և երեխաների համար: Եվ ես սրան չէի սպասում: Ներեցեք: Ես չեմ ուզում լաց լինել ձեր առաջ: Դուք ինձ այնքան երջանիկ եք դարձնում: Շնորհակալություն»,- իր խոսքում ասել է Դիոնը:

Նույն շարքից