Հասարակություն 

Վերացվում են ուժգին քամու պատճառած վնասների հետևանքները

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարությամբ, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ուժգին քամու պատճառած վնասների հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հաշվի առնելով դրանց ծավալները, զուգահեռ, ըստ առաջնահերթության, աշխատանքներ են իրականացվում նաև ուժգին քամու պատճառով որոշ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խաթարած վնասների վերացման ուղղությամբ:

Աշխատանքները կշարունակվեն մինչև տվյալ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի լիարժեք վերականգնումը:

Նույն շարքից