Տնտեսություն 

ԱԺ-ն այսօր օգտագործում է 69 ծառայողական ավտոմեքենա

analitik.am

Այսօր՝ մայիսի 24-ին, խորհրդարանում 2015 թվականի պետական բյուջեի ԱԺ-ի մասով կատարողականը ներկայացնելիս ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը պատասխանեց նաև ծառայողական մեքենաների մասին հարցին:

Նա մասնավորապես նշեց, որ այսօր ԱԺ-ում օգտագործվում է 69 ավտոմեքենա: Ինչ վերաբերում է դրան, թե ում են սպասարկում այդ մեքենաները, Թովմասյանն ասաց՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներին, վերջիններիս տեղակալներին, խմբակցությունների ղեկավարներին, ԱԺ նախագահին, վերջինիս տեղակալներին. «Աշխատակազմում այդ մեքենաներից օգտվում են աշխատակազմի  ղեկավարը, տեղակալները, վարչության պետերը: Կան նաև տենիկական սպասարկում իրականացնող, հյուրերին սպասարկող, հերթապահ ավտոմեքենաներ»:

Նույն շարքից