Տնտեսություն 

Կառավարությունը որոշել է վերաիմաստավորել իր աշխատանքը. Դավիթ Հարությունյան

analitik.am

Այսօր՝ մայիսի 24-ին, 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումների ժամանակ  կառավորության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, խոսելով կատարվող և կատարվելիքկրճատումների մասին, ասաց, որ ճիշտ չի լինի խոսել այդ կրճատումների պրիմիտիվ մոտեցման մասին, քանի որ խոսքը վերաբերում է ավելիխորքային փոփոխություններին, որովհետև աշխատողներին ուղղակի կրճատելու արդյունքում աշխատանքը պետք է կատարեն մնացողները, ինչը կարող է ազդել արդեն այդ աշխատանքի որակի վրա. «Ես արդեն խոսեցի այն մասին, որ որոշում է կայացվել մեկ տարվա ընթացքում կառավարության որոշումների թիվը 4 անգամ կրճատել: Դա պատահական չէ, քանի որ եթե մենք նայենք, թե քանի փուլ է անցնում որոշումը, ինչ նախնական աշխատանքներ են կատարվում և քանի նախարարության հետ է համաձայնեցվում, պարզ է դառնում, որ դա շատ լուրջ ռեսուրս է պահանջում»:

Հարությունյանն ասաց, որ նպատակ կա վերաիմաստավորել  աշխատանքը, որովհտեև բյուրոկրատիան անընդհատ բազմանում ու շատանում է, դրա համար էլ պարբերաբար անհրաժեշտությունն է  առաջանում վերաիմաստավորել առաքելությունը, որն ունի այս կամ այն մարմինը. «Դա հեշտ խնդիր չէ, սակայն մենք աշխատում ենք օպտիմալացնելու ուղղությամբ»:

Նույն շարքից