Հասարակություն 

Դրանք բնակեցված չեն, մտահոգվելու խնդիր չկա. Սուրիկ Խաչատրյանը՝ 800 հեկտար կորստի մասին

analitik.am

Այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, անդրադառնալով ապրիլյան պատերազմի արդյունքում հայկական կողմի կորցրած 800 հեկտար  տարածքի թեմային, ասաց, որ դրանք բուֆերային գոտիներ են. «Դրանք բնակավայր չեն և լուրջ մտահոգվելու խնդիր չկա»:

Այն դիտարկմանը, որ թալիշեցիները չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, Խաչատրյանն ասաց, որ նման բան չկա, ժողովուրդը բնակվում է և խնդիր չկա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մասնավորապես նշելով, որ դրանք ամայի տարածքներ էին և կարիք չկա ծանրանալ այդ հարցի վրա:

Նույն շարքից